ՀՀ քաղաքացիություն ստանալու ծանուցումից հետո արցախցիներին հորդորում են անմիջապես դիմել անձնագիր ստանալու համար

ՀՀ քաղաքացիություն ստանալու ծանուցումից հետո արցախցիներին հորդորում են անմիջապես դիմել անձնագիր ստանալու համար

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացիություն ստանալու ծանուցումից հետո արցախցիներին հորդորում են անմիջապես դիմել անձնագիր ստանալու համար։ Այն պահից, երբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած ԼՂ-ից բռնի տեղահանված անձը ստանում է ծանուցում առ այն, որ ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, նրա «070» ծածկագրով անձնագիրը դառնում է անվավեր, հայտնում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:

Անվավեր դառնալու պատճառով կարող են խնդիրներ առաջանալ թոշակ ու նպաստ ստանալու, բանկային գործարքներ կատարելու, այլ երկրի վիզա ստանալու կամ արտերկիր մեկնելու հետ կապված։

«Հորդորում ենք ծանուցումը ստանալուց անմիջապես հետո դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար․Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում անհրաժեշտ է ներկայանալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10 հասցեով), իսկ օտարերկրյա պետությունում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ»,- ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
---