20 փետրվարի 2025 - 18:21 AMT
Կներդրվի դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ

Կառավարությունը որոշում է կայացրել, որով առաջարկվում է ներդնել դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ: Ներկայումս բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի շահառուներին դեղերը հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ:

Որոշմամբ նախատեսվում է գործող օրենսդրության պայմաններին զուգահեռ փորձարարական եղանակով կիրառել նաև սիրտ-անոթային դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ:

Նախատեսվում է, որ անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող շահառուները կստանան հնարավորություն անմիջականորեն դեղատնից ձեռք բերել իրենց կողմից ընտրված և անհատապես իրենց հարմար սիրտ-անոթային հիվանդությունների բուժման կամ շարունակական պահպանման դեղերը: