21 փետրվարի 2025 - 11:37 AMT
Հայաստանում անցկացվում են ՀՀ-ՆԱՏՕ համատեղ վարժանքներ

ՆԱՏՕ-ի պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի շրջանակում փետրվարի 17-21-ը անցկացվում է «Գործընկերային ներդաշնակված կարողությունների գնահատում» խորագրով վարժանքի առաջին փուլը։

Վարժանքի հիմնական նպատակը ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդումն է, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Միջոցառմանը մասնակցում են նաև ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ներկայացուցիչներ։