Չինաստանում չղջիկների մոտ նոր կորոնավիրուս են հայտնաբերել

Չինաստանում չղջիկների մոտ նոր կորոնավիրուս են հայտնաբերել

PanARMENIAN.Net - Չինաստանում չղջիկների մոտ հայտնաբերվել է նոր կորոնավիրուս, որը նմանություն ունի COVID-19-ի հետ։ Այդ մասին փետրվարի 21-ին հայտնել է South China Morning Post (SCMP) թերթը։

Ըստ թերթի տվյալների՝ վիրուսը ներկայացնում է կորոնավիրուսի նոր՝ HKU5 տեսակ։ Այն հայտնաբերվել է Հոնկոնգում՝ ճապոնական չղջիկների մոտ, որոնք չղջիկների տեսակներից մեկն են։ Հետազոտողները նշում են, որ չղջիկներից ստացված նմուշներից առանձնացված վիրուսը, նախնական տվյալներով, կարող է վտանգավոր լինել մարդկանց համար, գրում է «Իզվեստիան»։

«Չղջիկների մերբեկովիրուսները մեծ վտանգ են ներկայացնում մարդկանց շրջանում տարածվելու առումով՝ կամ ուղիղ փոխանցման, կամ միջանկյալ «տերերի» միջոցով»,–նշված է հոդվածում։

Մասնագետները, սակայն, ընդգծում են, որ այս պահին վիրուսը չի համարվում լայն տարածում ունեցող, սակայն անհրաժեշտ է «ավելի մանրակրկիտ հետազոտություն»։

Ավելի վաղ՝ հունվարի 25-ին, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (CIA) գնահատել էր կորոնավիրուսի (COVID-19) ծագումը և եզրակացրել, որ այն, հավանաբար, առաջացել է լաբորատոր պայմաններում, այլ ոչ թե բնական միջավայրում։ Սակայն զեկույցում նշվում է, որ այս վարկածի վերաբերյալ լիարժեք վստահություն չկա, և թե՛ լաբորատոր, թե՛ բնական ծագման տարբերակները մնում են հավանական։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---