Մխիթարյանը 36 տարեկանից բարձր 2 ամենաթանկ կիսապաշտպաններից մեկն է![]() 22 փետրվարի 2025 - 13:42 AMT PanARMENIAN.Net - 36-ամյա Հենրիխ Մխիթարյանը համարվում է աշխարհի ամենաթանկ կիսապաշտպաններից մեկն իր տարիքային խմբում՝ համաձայն Transfermarkt-ի տվյալների։ Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստի ներկայիս տրանսֆերային արժեքը կազմում է 5 միլիոն եվրո, ինչը նրան դարձնում է 36 և բարձր տարիքի երկու ամենաթանկ կիսապաշտպաններից մեկը։ Նույն արժեքն ունի նաև Մադրիդի «Ռեալի» 39-ամյա խաղացող Լուկա Մոդրիչը։ Նույն տարիքային խմբի տարբեր դիրքերում խաղաղող ամենաբարձր արժեք ունեցող ֆուտբոլիստների թվում են Լիոնել Մեսսին (37 տարեկան, 20 մլն եվրո), Ռոբերտ Լևանդովսկին (36 տարեկան, 15 մլն եվրո), Կրիշտիանու Ռոնալդուն (40 տարեկան, 12 մլն եվրո), Կարիմ Բենզեման (37 տարեկան, 8 մլն եվրո) և Թոմաս Մյուլլերը (35 տարեկան, 6 մլն եվրո)։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |