Reuters. ԱՄՆ-ն կարող է անջատել Ուկրաինայի հասանելիությունը Starlink-ին![]() 22 փետրվարի 2025 - 15:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն քննարկում է Ուկրաինային արբանյակային ինտերնետից՝ Starlink-ից, զրկելու հնարավորությունը, եթե Կիևը չհաստատի հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիրը: Reuters-ի տվյալներով՝ այս հարցով Վաշինգտոնը բանակցություններ է վարում Ուկրաինայի ղեկավարության հետ: Հրապարակման մեջ պարզաբանված չէ՝ խոսքը վերաբերում է Ուկրաինայի տարածքում Starlink-ի ամբողջական անջատմանը, թե միայն Պենտագոնի կողմից ֆինանսավորման դադարեցմանը, գրում է «Էխո Կավկազա»–ն։ Ներկայումս ծառայության ծախսերը վճարվում են ԱՄՆ պաշտպանության նախարարության բյուջեից։ Bloomberg-ի գնահատականներով՝ այս պայմանագրի արժեքը կազմում է մոտ 2․3 միլիոն դոլար ամսական։ ԶԼՄ-ի աղբյուրների համաձայն՝ Վաշինգտոնը Starlink-ի անջատման սպառնալիքը դիտարկում է որպես Կիևի վրա ճնշում գործադրելու միջոց՝ համաձայնագրի հաստատումն ապահովելու նպատակով։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն մերժել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի առաջարկած առաջին տարբերակը։ Axios-ը, վկայակոչելով անանուն աղբյուրների, գրում է, որ ԱՄՆ և Ուկրաինայի պաշտոնյաները շարունակում են ինտենսիվ բանակցությունները՝ հանքային ռեսուրսների շուրջ համաձայնագրի վերջնականացում ապահովելու և երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացումը կանխելու համար։ The Wall Street Journal-ի տվյալներով՝ պայմանագիրը կարող է ստորագրվել արդեն այսօր, սակայն դրա մանրամասները դեռևս պաշտոնապես չեն հրապարակվել։ ԱՄՆ-ն առաջին անգամ հրաժարվել է համահեղինակ դառնալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձևին։ Փոխարենը Վաշինգտոնը ներկայացրել է սեփական տարբերակը, որտեղ Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ չկան։ Փաստաթղթում ցավ է արտահայտվում մարդկային կորուստների կապակցությամբ «ռուս-ուկրաինական հակամարտությունում» և կոչ է արվում հնարավորինս արագ դադարեցնել ռազմական գործողությունները։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |