Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Փոքր Վեդիի նոր դպրոցից։
«Նոր դպրոց՝ Փոքր Վեդիում»,–գրել է նա։
Փաշինյանը շրջել է նորակառույց դպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին։
Նրան ուղեկցել են ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ։