Սահմանվում են պարգևատրական զենքերի առավել խիստ և հստակ կարգավորումներ![]() 22 փետրվարի 2025 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Պարգևատրական զենքերի նկատմամբ սահմանվում են առավել խիստ և հստակ կարգավորումներ, որոնց չենթարկվող զենքերը ենթակա են լինելու ներկայացման ոստիկանություն, հայտնում է Factor.am-ը։ Ներքին գործերի նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծ, որը վերաբերում է նաև պարգևատրական զենքերին։ Օրինագծի նպատակներն են․ սահմանել հստակ չափանիշներ պարգևատրական զենքերի հատկացման գործընթացում՝ բացառելով երկակի մոտեցումները և անկանխատեսելի իրավիճակները, բարձրացնել հանրային անվտանգության մակարդակը, ապահովել պարգևատրական զենքերի կարգավորման իրավական հստակեցում։ Նախագծով առաջարկվում է․ ▪️ պետության համար անկանխատեսելի և երկակի մոտեցումներ նախատեսող կարգավորումների ուժով պարգևատրված բոլոր անձանց տալ ժամկետ՝ մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը, որպեսզի նրանք ներկայացնեն իրենց պարգևատրական զենքերը Ոստիկանություն։ Սահմանված ժամկետում զենքի հանձնումը որևէ բացասական հետևանք չի առաջացնի, ներառյալ՝ քրեաիրավական։ ▪️ թույլատրել միայն այն անձանց պահպանել զենքերը, որոնք բավարարում են նախատեսված չափանիշներին։ ▪️ պահպանել պարգևատրման ինստիտուտի գործող չափորոշիչները, որոնց համաձայն պարգևատրումը կարող է կատարվել միայն ՀՀ Վարչապետի որոշմամբ։ ▪️ ստեղծել իրավական հնարավորություն, որպեսզի Ոստիկանություն ներկայացված, առգրավված կամ վերադարձված պարգևատրական զենքերը օգտագործվեն գիտակրթական կամ մշակութային նպատակներով։ «Նախագծի հիմքում հանրության անվտանգության ապահովման և հանրային շահի գերակայության ՆԳՆ հանձնառությունն է»,- ասված է հիմնավորման մեջ մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |