25 փետրվարի 2025 - 15:04 AMT
Սիմոնյանն ու Մատվիենկոն քննարկել են վերջինիս ՀՀ այցի մանրամասները

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։

Զրուցակիցները անդրադարձել են նաև Վալենտինա Մատվիենկոյի՝ Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական աշխատանքներին։

Զրույցի ընթացքում նրանք քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը, ինչպես նաև ԱՊՀ ՄԽՎ խորհրդում և այլ հարթակներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։