ԱԳՆ․ Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը

ԱԳՆ․ Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը

PanARMENIAN.Net - Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը, հայտնում է «Լուրերը»։

Նշվում է, սակայն, որ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակման և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմի մասով դեռ մնում են անպատասխան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31–ի ասուլիսում հայտարարել էր, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանը հստակ առաջարկներ է արել Ադրբեջանին և սպասում է դրանց պատասխանին։ Ըստ նրա՝ էժան և իրատեսական տարբերակը Մեղրիի երկաթուղիով Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ տարբերակն է։ Նա նաև առաջարկել է երկաթուղային հաղորդակցություն Երասխից Նախիջևանի տարածքով Մեղրի և հակառակ ուղղությամբ։

 Ուշագրավ
---