26 փետրվարի 2025 - 11:37 AMT
Ըմբիշ Սլավիկ Գալստյանը հաղթել է կուբացի մարզիկին, որին զիջել էր Փարիզի Օլիմպիադայում

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը PWL-8 լիգայում 5:4 հաշվով հաղթել է օլիմպիական և աշխարհի չեմպիոն, կուբացի Լուիս Օրտա Սանչեսին, հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան։

Գալստյանը Փարիզի Օլիմպիադայում նրան էր զիջել բրոնզե մեդալի համար պայքարում։