26 փետրվարի 2025 - 14:19 AMT
Փաշինյան․ ՀՀ-ին վերադարձվել է ապօրինի ձեռքբերված 12,400 քմ հողատարածք

Դատարանի վճռով Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող 12,400 քմ մակերեսով հողատարածքը ճանաչվել է որպես ապօրինի ձեռքբերված գույք և վերադարձվել է ՀՀ–ին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ տարածքի շուկայական արժեքը մոտ 730 միլիոն դրամ է։

«Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12 հազար 400 քմ մակերեսով հողամասի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 730 միլիոն դրամ»,–ասվում է գրառման մեջ։