Հունվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր են արձանագրվել 66 հարկ վճարողի մոտ![]() 26 փետրվարի 2025 - 17:06 AMT PanARMENIAN.Net - 2025 թվականի հունվար ամսվա ընթացքումհսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 66 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 64․750 մլն դրամ, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։ Նշվում է, որ ըստ գործող օրենսդրության՝ հարկ վճարողները պարտավոր են ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ կնքել գրավոր պայմանագիր, ինչպես նաև հարկային մարմին ներկայացնել գրանցման հայտ նոր աշխատողի դեպքում։ Կամավոր աշխատանքի դեպքում անհրաժեշտ է կնքել համապատասխան պայմանագիր։ Կոմիտեն հայտնում է, որ երեք և ավելի չձևակերպված վարձու աշխատողների հայտնաբերման 25 դեպքի համար 25 հարկ վճարող ընդհանուր առմամբ տուգանվել է 50.5 միլիոն դրամով։ Մասնավորապես, խախտումներ արձանագրվել են մի շարք ոլորտներում․
Կոմիտեն նաև նշում է, որ չձևակերպված աշխատողների առկայության համար պատասխանատվության ենթարկված հարկ վճարողների ցանկը կազմվել է՝ առանց հաշվի առնելու վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |