Վրաստան-Հայաստան թբիլիսյան հանդիպման տոմսերը կվաճառվեն փետրվարի 27-ից![]() 26 փետրվարի 2025 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Ազգերի լիգայի փլեյ-օֆի շրջանակում Հայաստանի հավաքականը մրցելու է Վրաստանի ազգային թիմի հետ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա մարտի 20-ին՝ Երևանում, իսկ պատասխան խաղը նախատեսված է մարտի 23-ին՝ «Դինամո Արենայում»։ «Դինամո Արենայում» կայանալիք հանդիպման տոմսերի վաճառքը կմեկնարկի փետրվարի 27-ին՝ ժամը 12:00-ին։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Տոմսերի արժեքը սահմանվել է 20, 40, 70 և 100 լարի։ Յուրաքանչյուր գնորդ կարող է ձեռք բերել առավելագույնը չորս տոմս, հայտնում է Radar.am-ը։ Անվտանգության նկատառումներով վրացի երկրպագուներին չի թույլատրվելու մուտք գործել հայ երկրպագուների համար նախատեսված առաջին կարգի 9-րդ և 10-րդ սեկտորները։ Երկու հանդիպումների տոմսերը հասանելի կլինեն բացառապես առցանց։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |