Քննարկվել է ազգային անվտանգության ռազմավարության վերամշակման շրջանակը

Քննարկվել է ազգային անվտանգության ռազմավարության վերամշակման շրջանակը

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ղեկավարությամբ կայացել է ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը։

Նիստի ընթացքում ուսումնասիրվել է վերանայվող Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգային շրջանակը։ Գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները՝ ռազմավարության վերամշակման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պետական մարմիններում ձևավորել լայն կազմով աշխատանքային խմբեր՝ ռազմավարության կատարելագործման համար։

Քննարկումների արդյունքում հաստատվել է նաև միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը։

 Ուշագրավ
---