Հայ դպրոցականներն ինֆորմատիկայի միջազգային մրցույթում 4 բրոնզե մեդալ են նվաճել

Հայ դպրոցականներն ինֆորմատիկայի միջազգային մրցույթում 4 բրոնզե մեդալ են նվաճել

PanARMENIAN.Net - Ռումինիայի Պլոեշտի քաղաքում անցկացված դպրոցականների միջազգային 9-րդ InfO(1)Cup ինֆորմատիկայի օլիմպիադայում Հայաստանի թիմի բոլոր 4 մասնակիցներն արժանացել են բրոնզե մեդալների։

Մրցանակային երրորդ տեղը զբաղեցրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ Տիգրան Մացակյանը և Վահագն Գյոզալյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Արման Կիրակոսյանը, ինչպես նաև Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Մամիկոն Համբարյանը։

Թիմի ղեկավարն է ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Այս տարի մրցույթին մասնակցել է 17 երկրի 180 աշակերտ։ Օլիմպիադան տեղի է ունեցել առցանց ձևաչափով, և դրան կարող էին մասնակցել 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծնված դպրոցականները։

InfO(1)Cup օլիմպիադան կազմակերպվում է Ռումինիայի Պրահովայի շրջկենտրոն Պլոեշտի քաղաքի ազգային քոլեջի կողմից և անցկացվում է ամեն տարի։

2024 թվականին infO(1)Cup-ում Հայաստանի դպրոցականները նվաճել էին 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---