ՌԴ–ում հայտարարել են, թե Վրաստանում բողոքի ակցիաները ԵՄ–ն ֆինանսավորում է ՀՀ-ում դեսպանատների միջոցով![]() 27 փետրվարի 2025 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ Եվրամիությունը փորձում է ակտիվացնել բողոքի շարժումը Վրաստանում՝ նյութական աջակցություն ցուցաբերելով մասնակիցներին։ Հայտարարվել է, որ Վրաստանում բողոքի ակցիաների ֆինանսավորումը ԵՄ-ն կատարում է Հայաստանում եվրոպական երկրների դեսպանությունների միջոցով։ «Ձեռնարկվում են քայլեր Վրաստանում փողոցային բողոքի ակտիվություն ծավալելու համար, որը պետք է դառնա պարզ վրացիների եվրոպամետ հայացքների կայունության ապացույցը։ Թբիլիսիում ԵՄ ներկայացուցչությանը տրամադրվել են զգալի միջոցներ՝ ցույցերի պահպանման և համակարգման համար։ Հակակառավարական ելույթների յուրաքանչյուր մասնակցին նախատեսվում է օրական մինչև 120 եվրո վճարել «աշխատանքի» դիմաց»,– ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նշվում է, որ Հետախուզության տվյալներով՝ Եվրամիությունը դիտարկում է Վրաստան գումար փոխանցելու այլընտրանքային ուղիներ, այդ թվում՝ ԵՄ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով Հայաստանում, եթե վրացական իշխանությունները որոշեն արգելափակել բողոքների ֆինանսավորումը։ Հետախուզության տեղեկություններով՝ Բրյուսելը փոխել է վրացական քաղաքական գործիչների հետ փոխգործակցության մարտավարությունը՝ անցնելով խոստումներից կոշտ ճնշման։ «ԵՄ պաշտոնյաներին հանձնարարվել է ավելի ակտիվ աշխատել վրացական ընդդիմադիր կուսակցությունների՝ «Միացյալ ազգային շարժում», «Ախալի», «Վրաստանի համար», «Եվրոպական Վրաստան», «Գիրչի — ավելի շատ ազատություն» միավորման վրա։ Նրանք կոչված են ստեղծելու միասնական ուժ, որը կդիմադրի իշխող Վրացական երազանքին», — նշել են հատուկ ծառայություններում։ Նշվում է, որ Եվրամիությունը ձգտում է ուժեղացնել իշխանության դեմ տրամադրվածությունը վրացի բլոգերների, լրագրողների, ՏՏ մասնագետների և Վրաստան տեղափոխված ռուսաստանցիների շրջանում։ Բրյուսելի վերահսկողության ներքո գտնվող վրացական և եվրոպական ԶԼՄ-ներն ու հասարակական կազմակերպությունները փորձում են ազդել այս խմբերի վրա՝ տարածելով Միասնական Եվրոպայի հետ համագործակցության առավելությունները» և վարկաբեկելով «Վրացական երազանքի» Ռուսաստանի հետ մերձեցման քաղաքականությունը։ Photo. Reuters ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |