Արշակյան․ Տասնյակ միլիոնավոր դոլարների նոր ներդրումներ կուղղվեն հայկական ստարտափների աճին![]() 28 փետրվարի 2025 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Formula VC (Ֆորմուլա ՎիՍի) երկրորդ ֆոնդի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը և հանդես եկել ողջույնի խոսքով։ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել այս նախաձեռնության դերը երկրի տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում։ Նա գոհունակությամբ ընդգծել է, որ Ֆորմուլա ՎիՍի-ն մուտք է գործել երկրորդ փուլ, որի շրջանակում տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ կուղղվեն այկական ստարտափների աճին։ Նրա խոսքով՝ վենչուրային կապիտալի կարևոր բաղադրիչներից է նորարարական գաղափարների խրախուսումը և ստեղծարար մտածողությամբ ձեռներեցների ֆինանսական ու այլ ռիսկերում աջակցություն ցուցաբերելը։ «Սա նաև առաջնորդություն է, որովհետև Հայաստանից և Սփյուռքից բոլոր այն մարդիկ, որոնք ներգրավված են վենչուրային ֆոնդում, իրենց ձեռքն են մեկնելու նաև սկսնակ և ոչ այնքան սկսնակ, զարգացող ընկերություններին՝ իրենց գիտելիքներով, փորձով ու միջազգային կապերով: Սա նաև այդ կայացած և կայացող ընկերությունների համար մեծ հնարավորություններ է ստեղծում միջազգային շուկաներ դուրս գալու առումով»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը։ Նա համոզմունք է հայտնել, որ ինստիտուցիոնալ ու ստեղծարար մտածողությունը, տեխնոլոգիական ոլորտում նոր բիզնեսներ սկսելու և ներդրումներ իրականացնելու պատրաստակամությունը, ինչպես նաև խրախուսող վենչուրային նոր ֆոնդի ստեղծումը, նոր թափ կհաղորդեն ոչ միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտին, այլև այլ բնագավառներին։ Formula VC II ֆոնդի մեկնարկի միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նա շնորհավորել է նոր ֆոնդի մեկնարկի կապակցությամբ՝ շեշտելով դրա կարևորությունը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի համար։ Ներկայացնելով Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տրամադրած տվյալները՝ նախարարը նշել է, որ 2024-ին ՏՏ ոլորտի շրջանառությունն ապահովել է 915 միլիարդ դրամ, իսկ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության որոշ ուղղությունների ներառմամբ՝ այն գերազանցել է 1 տրիլիոն 150 միլիարդ դրամը։ Այս աճի շարունակական դինամիկան վկայում է, որ երկրում ձևավորվել է մրցունակ տեխնոլոգիական միջավայր, որը գրավում է նոր ներդրումներ, տաղանդավոր մասնագետներ և նորարարական գաղափարներ։ «Պետական և մասնավոր հատվածների ներդրումները ոլորտում բերել են շոշափելի հաջողություններ։ Այսօր տնտեսության տեխնոլոգիական բաղադրիչը կազմում է ՀՆԱ-ի մոտ 7-8 տոկոսը, սակայն մենք վստահ ենք, որ առկա կարողությունները թույլ են տալիս առաջիկա տարիներին կրկնապատկել այս ցուցանիշը։ Հենց այս նպատակով կառավարությունը նախատեսում է ապագայում բազմապատկել ներդրումային ծրագրերը, որոնք ուղղված են տեխնոլոգիական ոլորտի երկարաժամկետ զարգացմանը»,- նշել է նախարարը՝ ընդգծելով վենչուրային ֆոնդերի առանցքային դերը։ Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև պանելային քննարկում ստարտափների հիմնադիրների մասնակցությամբ, որտեղ նրանք ներկայացրել են իրենց հաջողության պատմությունները և խոսել ոլորտում առկա մարտահրավերների մասին։ Formula VC-ն իր գործունեությունը սկսել է 2021 թվականին։ Առաջին ֆոնդի՝ Formula VC I-ի ներդրումներով արդեն 22 հայկական ծագմամբ ընկերություն հասել է համաշխարհային հաջողությունների՝ ընդգրկելով կիբեռանվտանգության, արհեստական բանականության, քվանտային տեխնոլոգիաների և այլ ոլորտներ։ Formula VC-ն վենչուրային ֆոնդ է, որն իրականացնում է ներդրումներ ստարտափների վաղ փուլերում՝ նպաստելով հայկական ընկերությունների աճին և նրանց միջազգային շուկաներ դուրս գալուն։ Նոր ֆոնդի շրջանակում նախատեսվում է 30 միլիոն դոլարի ներդրում 35-40 տեխնոլոգիական ստարտափում։ Formula VC II ֆոնդն իր շուրջն է համախմբել ներդրողների ու խորհրդատուների ավելի քան 20 երկրից՝ ստեղծելով միջազգային հարթակ հայկական ստարտափների համար՝ անկախ նրանց գտնվելու վայրից։ Ֆոնդը գործունեություն է սկսել 2021 թվականին։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |