Փաշինյան․ Մարտի 1-ից բոլոր սահմանային անցակետերում ծառայություն կկատարեն ՀՀ սահմանապահները![]() 1 մարտի 2025 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցակետում փետրվարի 28-ից սահմանային ծառայությունը վերապահված է բացառապես ՀՀ Սահմանապահ զորքերին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելել է, որ այս փոփոխությունը ենթադրում է, որ 2025 թվականի մարտի 1-ից Հայաստանից դուրս եկող և երկիր մուտք գործող բոլոր անձանց հսկողությունն իրականացվելու է միայն ՀՀ Սահմանապահ զորքերի կողմից, քանի որ այդ անցակետերում, անկախ դրանց կարգավիճակից, ծառայությունն ապահովելու են բացառապես սահմանապահները։ «Մարգարա» անցակետը շարունակում է չգործել՝ պայմանավորված Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանի փակ լինելու հանգամանքով։ 2022 թվականի ամռանը ՀՀ Կառավարության որոշմամբ անցակետը ենթարկվել է հիմնանորոգման, ինչից հետո այնտեղ սկսվել է մշտական ծառայություն՝ Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերի կողմից։ ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերին երախտագիտությունս եմ հայտնում Հայաստան-Թուրքիա պետական սահմանի այս հատվածում իրականացրած ծառայության համար։ «Մարգարա» սահմանային կետի անցումը ՀՀ Սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո նշանակում է, որ 2025 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունից ելք և Հայաստանի Հանրապետություն մուտք գործող բոլոր մարդկանց սահմանային հսկողությունը կիրականացվի բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ուժերով, որովհետև բոլոր այդպիսի (գործող և չգործող) կետերում ծառայություն իրականացնում են միայն ՀՀ Սահմանապահ զորքերը»,-ասվում է գրառման մեջ։ 2024–ի օգոստոսից ռուս սահմանապահները հեռացել են ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |