Թրամփ–Զելենսկի բանակցությունները տապալվել են՝ պայամանագիրը չի կնքվել, ասուլիսը չեղարկվել է![]() 1 մարտի 2025 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 28–ի երեկոյան Սպիտակ տան Օվալաձև սրահում ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, որն անցել է լրագրողների ներկայությամբ, տապալվել է՝ կողմերը մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, հանքանյութերի վերաբերյալ պայմանագիրը չի կնքվել, իսկ համատեղ ասուլիսը չեղարկվել է, հայտնում է BBC-ն։ Հանդիպմանը մասնակցել է նաև փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Զելենսկին հեռացել է առանց մեկնաբանությունների, ամերիկյան կողմը նրան մեղադրել է անշնորհակալ լինելու մեջ։ Թրամփը Զելենսկու հետ Սպիտակ տանը կայացած հանդիպումը բնութագրել է որպես շատ նշանակալի և շատ բան բացահայտող։ Նա այդ մասին գրել է Truth Social իր սոցցանցում։ Բացի այդ, նա մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար Օվալաձև աշխատասենյակում կայացած զրույցի ընթացքում։ Իր խոսքի վերջում Թրամփը նշել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության և կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի խաղաղության բանակցությունների։ Թրամփը մեղադրել է Զելենսկուն «երրորդ համաշխարհային պատերազմով խաղալու» մեջ և ասել, որ նա պետք է խաղաղության համաձայնագիր կնքի Ռուսաստանի հետ՝ նախազգուշացնելով. «հակառակ դեպքում՝ մենք դուրս ենք գալիս», գրում է BBC-ն։ Զելենսկին կտրականապես մերժել է որևէ զիջում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հայտարարելով, որ «չպետք է լինեն որևէ փոխզիջումներ»։ Հետագայում Fox News-ին տված հարցազրույցում Զելենսկին ընդունել է, որ Թրամփի հետ հակասությունը «լավ չէր երկու կողմերի համար», սակայն վստահություն է հայտնել, որ նրանց հարաբերությունները կարող են վերականգնվել։ Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կապ է հաստատել Թրամփի և Զելենսկու հետ։ Նրա խոսնակը նշել է, որ Սթարմերը «պահպանում է Ուկրաինայի նկատմամբ անսասան աջակցությունը»։ Եվրոպական երկրների ղեկավարներն աջակցություն են հայտնել Ուկրաինային։ Զելենսկին պատասխանել է հարցին՝ արդյոք նա ցանկանում է ներողություն խնդրել ամերիկյան գործընկերոջից՝ Դոնալդ Թրամփից, Սպիտակ տանը տեղի ունեցած վերջին վեճից հետո։ «Ես չեմ կարծում, որ մենք ինչ-որ վատ բան ենք արել։ Հարգանքով ժողովրդավարության և մեդիայի նկատմամբ, կարծում եմ, պետք է հասկանալ Ուկրաինայի դիրքորոշումը»,–ասել է նա, հայտնում է Pravda.com.ua-ն։ Հարցին, թե արդյոք Զելենսկին զղջում է տեղի ունեցածի համար, նա պատասխանել է. «Ես կարծում եմ, որ դա վատ իրավիճակ էր։ Ես միշտ բաց եմ մեդիայի համար, բայց դա պետք է տեղի ունենար փակ դռների հետևում։ Ես ուզում եմ, որ մեր գործընկերները մեզ ճիշտ հասկանան»։ Նա նաև հավելել է, որ շատ շնորհակալ է ամերիկացիներին և Թրամփին ամբողջ աջակցության համար, բայց նա կարծում է, որ «մենք պետք է լինենք նույն կողմում»։ Պատասխանելով հարցին՝ արդյոք Թրամփը չափազանց մոտ էր Պուտինին, ինչպես պնդում են որոշ դեմոկրատներ, Զելենսկին ասել է. «Մենք խոսել ենք այդ մասին»։ Զելենսկին նշել է, որ Թրամփն ասել է, որ ցանկանում է լինել մեջտեղում, բայց «ես ուզում եմ, որ նա ավելի շատ մեր կողմում լինի»։ Լրագրողը նաև հարցրել է Զելենսկուն, թե արդյոք նա կարծում է, որ վիճաբանությունը պլանավորված էր, նա պատասխանել է, որ դա «շատ բարդ իրավիճակ» էր, և նա չէր ցանկանա կորցնել ԱՄՆ գործընկերների աջակցությունը։ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ ներխուժումը սկսել է 2022 թվականի փետրվարի 24-ին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև բանավեճը ավելի է սրվել այն բանից հետո, երբ Թրամփը Զելենսկուն անվանել է «բռնապետ»։ Թրամփի քննադատությունը հաջորդել է Զելենսկու ավելի վաղ արված հայտարարությանը, որտեղ ուկրաինացի առաջնորդն ասել էր, որ Թրամփն ընկել է Ռուսաստանի «խեղաթյուրված տեղեկատվության տարածության» մեջ։ Սա հետևել է Թրամփի պնդմանը, թե Զելենսկու նախագահությունը ոչ լեգիտիմ է, քանի որ Ուկրաինայում ընտրություններ չեն անցկացվել։ Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |