ՄԻԵԴ-ի ուշադրությունը հրավիրվել է Վարդանյանի դատավարական խախտումներին և առողջական վիճակին![]() 1 մարտի 2025 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՄԻԵԴ–ի ուշադրությունն է հրավիրվել Բաքվում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվող դատավարությունում տեղ գտնող խախտումների և նրա առողջական վիճակի վատթարացման վրա, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը: Պահանջվել է լրացուցիչ տեղեկատվություն: Նշվում է, որ այս տարվա հունվարին դատարանի միջոցով ստացվել են Ադրբեջանում պահվող անձանց վերաբերյալ որոշ տեղեկություններ և լուսանկարներ, որոնք փոխանցվել են նրանց հարազատներին։ Ի պատասխան՝ փետրվարի 27-ին Հայաստանը ներկայացրել է իր դիտարկումները ադրբեջանական կողմի տրամադրած տեղեկատվության վերաբերյալ՝ պահանջելով ավելի մանրամասն տվյալների տրամադրում։ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցրել է, որ 2021-2024 թվականներին Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել միջպետական գանգատներ՝ կապված Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների խախտումների հետ։ Դրանք ներառում են կյանքի իրավունքը, խոշտանգումներից և նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, արդար դատաքննության իրավունքը, ինչպես նաև մի շարք այլ հիմնարար իրավունքներ։ «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։ Տեղեկացնում ենք, որ ըստ սահմանված ընթացակարգի Եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ և պահանջներ», - ասվում է հայտարարության մեջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն հայտարարություն է տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |