Հռոմի Պապի վիճակը բրոնխոսպազմից հետո կայուն է![]() 1 մարտի 2025 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Վատիկանը նոր մանրամասներ է հայտնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակի մասին՝ նշելով, որ նա բրոնխոսպազմ է տարել։ Նշվում է, որ դա հանգեցրել է փսխման, որի հետևանքով որոշ քանակությամբ հեղուկ ներշնչվել է, ինչը հանկարծակի վատթարացրել է նրա շնչառական վիճակը, հայտնում է Vatican News-ը։ Բժիշկները շտապ կատարել են բրոնխիալ ասպիրացիա՝ շնչուղիները մաքրելու համար, ապա կիրառել են ոչ ինվազիվ մեխանիկական օդափոխություն, ինչը նպաստել է արյան մեջ թթվածնի մակարդակի կարգավորմանը։ Պապն ամբողջ ընթացքում մնացել է գիտակից և ամբողջովին համագործակցել է բուժաշխատողների հետ։ Բժիշկները նշում են, որ բրոնխոսպազմի այս դրվագից հետո Պապի վիճակը լիարժեք գնահատելու համար անհրաժեշտ կլինի մոտ 24-48 ժամ։ Առավոտյան նա ստացել է Սուրբ Հաղորդություն։ Փետրվարի 27–ին Պապի համար աղոթք է բարձրացվել Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի մոտ, որը Հայ Առաքելական եկեղեցու ամենապաշտելի սրբերից է, և որի արձանը կանգնեցված է Վատիկանի այգիներում, հայտնում է Vatican News-ը։ Աղոթքը կատարվել է Վատիկանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ։ Պապը հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին՝ շնչառական վարակի հետևանքով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |