Ադրբեջանն «արդար» է անվանել հայ գերիների դատավարությունը և մեղադրանքներ հնչեցրել ՀՀ հասցեին

Ադրբեջանն «արդար» է անվանել հայ գերիների դատավարությունը և մեղադրանքներ հնչեցրել ՀՀ հասցեին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն, արձագանքելով Բաքվում բեմականացված դատավարությունների և հայերի խոշտանգման աղաղակող նշանների մասին ՀՀ ԱԳՆ հայտարարությանը նշել է, թե «ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող հայերի դատավարություններն արդար են» և չպետք է «քաղաքական մանիպուլյացիաների ենթարկվեն»։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։

Ադրբեջանից կրկին մեղադրանքներ են հնչել Հայաստանի և հայերի հասցեին, այս անգամ առ այն, թե «Հայաստանը ոչ մի գործողություն չի ձեռնարկել ադրբեջանցի ռազմագերիների և բանտարկված քաղաքացիական անձանց արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի քննության համար»։

2020–ից հետո ՀՀ–ն գերիների առաջին իսկ փոխանակումների ժամանակ վերադարձրել է ադրբեջանցի գերիներին, նույնիսկ տարիներ առաջ խաղաղ հայ բնակիչների սպանությունների համար ցմահ դատապարտված ադրբեջանցիներ Ասկերովին և Գուլիևին։

«Ակնհայտ է, որ Հայաստանի հայտարարությունն արտացոլում է այդ երկրի քաղաքական ղեկավարության մտահոգությունը ռազմական հանցագործությունների համար մեղադրվող անձանց նկատմամբ ընթացող դատավարության կապակցությամբ։ Նախկինում այդ մարդիկ բացահայտ աջակցություն են ստացել Հայաստանի իշխանությունների կողմից, որոնք ամեն կերպ նպաստել են նրանց՝ Ադրբեջանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը շարունակելու համար»,–ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է Trend-ը։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա:

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարները վկայում են մարմնի տեսանելի հատվածներում առկա վնասվածքների մասին։ Արդեն մեկ շաբվաթ է Վարդանյանը հացադուլի մեջ է։ Վերջին դատական նիստում Վարդանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, իսկ դատական նիստի ընթացքում արված լուսանկարներում տեսանելի էին նրա դեմքին առկա վնասվածքները։ Չնայած դրան՝ դատարանը ստիպել է նրան մասնակցել նիստին։

Վարդանյանի միջազգային փաստաբանը նախօրեին մանրամասներ էր ներկայացրել նրա առողջական վիճակի մասին՝ նշելով, որ կյանքին լուրջ վտանգ է սպառնում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---