ՀՀ–ն և ՕՊԵԿ հիմնադրամը կընդլայնեն համագործակցությունը![]() 1 մարտի 2025 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Վիեննայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ՕՊԵԿ (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) միջազգային զարգացման հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ Ալխալիֆայի հետ։ Հիմնադրամի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի հետ առկա համագործակցությունը և գոհունակություն հայտնել Հիմնադրամի կողմից ՀՀ առաջնահերթություններին համահունչ ծրագրերի արդյունքներից։ Դեսպան Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել հիմնադրամին՝ Հայաստանի աջակցմանն ուղղված ծրագրերի համար, ընդգծելով դրանց դրական ազդեցությունը երկրի զարգացման օրակարգի վրա։ Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու և ամրապնդելու Հայաստանի և ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի միջև համագործակցությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |