«Հայաստան» խմբակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ին կոչ է արել միջամտել ռազմագերիների հարցին![]() 1 մարտի 2025 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորները շարունակում են ակտիվորեն կիրառել իրենց ունեցած բոլոր կապերն ու հնարավոր լծակները՝ նպատակ ունենալով վերականգնել Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և հայ ռազմագերիների խախտված իրավունքները՝ ապահովելով նրանց վերադարձը Հայաստան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով, խմբակցությունը նամակներ է հղել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային, Մարդու իրավունքների զեկուցող Քարին Օդեբրիքին, ինչպես նաև Հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչ և ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Լուիշ Գրացիային։ Նամակներում պահանջվել է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Բաքվում գերեվարված հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունների նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու նպատակով փաստահավաք առաքելություն կազմակերպելու ուղղությամբ։ Նամակներում մասնավորապես ընդգծվել է․ «Արդյունավետ միջազգային դիտորդական մեխանիզմների և հաշվետվողականության գործադրումն անխուսափելի անհրաժեշտություն է։ Ադրբեջանին պատասխանատվության չենթարկելն ամենաթողության և անպատժելիության աղբյուր է մյուս բռնատիրական ռեժիմների համար։ Լիահույս ենք, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների ոտնահարման, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանավորման և նրանց ազատ արձակման ուղղությամբ»։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն հայտարարություն է տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |