Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը քաղաքական–հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի գործով միջնորդություն են ուղարկել քրեական վարույթը հսկող դատախազին՝ պահանջելով քրգործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի և Անդրանիկ Քոչարյանի դեմ։
«Հիմք ընդունելով սույն քրեական վարույթով Էդգար Ղազարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, դրանցում տեղ գտած փաստերն ու իրավական գնահատականները, դրանք համադրելով վերոգրյալ օրենսդրական կարգավորումներին պարզ է դառնում, որ մի շարք անձանց, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլհակյանի և Անդրանիկ Քոչարյանի նկատմամբ նույնպես պետք է հարուցվի քրեական հետապնդում՝ ստորև շարադրված փաստական հիմքերով»,-ասվում է միջնորդության մեջ։