ՖԻԴԵ-ի նոր վարկանիշում Հայաստանն ունի 7 շախմատիստ

ՖԻԴԵ-ի նոր վարկանիշում Հայաստանն ունի 7 շախմատիստ

PanARMENIAN.Net - Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է մարտ ամսվա դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանը ներկայացված է 7 շախմատիստով։

Տղամարդկանց վարկանիշային աղյուսակում Հայաստանը ունի 4 ներկայացուցիչ։ Շանթ Սարգսյանը զբաղեցնում է 56-րդ հորիզոնականը, Հայկ Մարտիրոսյանը՝ 76-րդ, Հրանտ Մելքումյանը՝ 96-րդ, իսկ Արամ Հակոբյանը՝ 99-րդ, հայտնում է Արմենպրեսը։

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որը ներկայումս հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո, դասակարգման աղյուսակում 13-րդն է։

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 47-րդ տեղը, Լիլիթ Մկրտչյանը՝ 55-րդ, իսկ Աննա Սարգսյանը՝ 88-րդ։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---