Հայ դերասանների մասնակցությամբ «Անորան»՝ «Օսկարի» լավագույն ֆիլմ![]() 3 մարտի 2025 - 10:17 AMT PanARMENIAN.Net - Դերասաններ Կարեն Կարագուլյանի ու Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դարձել է 97-րդ «Օսկար» մրցանակաբաշխության հաղթող 5, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Լավագույն ռեժիսոր է ճանաչվել ֆիլմը նկարահանած Շոն Բեյքերը։ Նրան մրցանակը հանձնել է Քվենտին Տարանտինոն։ «Քվենտին, եթե դու չնկարահանեիր Մայքիին «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմում, ապա «Անորան» չէր լինի»,–ասել է Բեյքերը։ «Լավագույն դերասանուհի» կոչմանն արժանացել է Մայքի Մեդիսոնը։ Ֆիլմը մրցանակի է արժանացել նաև «Լավագույն մոնտաժ» ու «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում։ Տարվա լավագույն ֆիլմի կոչման համար «Անորան» մրցել է «Բրուտալիստը», «Լիարժեք անհայտությունը», «Կոնկլավ», «Դյունա. Մաս երկրորդ», «Էմիլիա Պեռեզ», «Ես դեռ այստեղ եմ», «Նիքել բոյզ», «Սուբստանցիա» և «Չարը» ֆիլմերի հետ «Լավագույն դերասան» է ճանաչվել Էդրիեն Բրոդին՝ «Բրուտալիստը» ֆիլմի համար։ «Անորան» արժանացել էր նաև «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին Կաննի 2024 թվականի կինոփառատոնում։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |