Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նախագահի երդմնակալությանը![]() 3 մարտի 2025 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է այդ երկրի նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության արարողությանը, որի շրջանակում շփումներ է ունեցել տարբեր երկրների առաջնորդների և բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Խաչատուրյանը զրույցներ է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի, Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյի, Դոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Ռոդոլֆո Աբինադերի, ինչպես նաև այլ երկրների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում պետությունների ղեկավարներն ու պաշտոնյաները մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների, առկա մարտահրավերների, ինչպես նաև դրանց հաղթահարման հնարավոր ուղիների վերաբերյալ։ ՀՀ նախագահը Մոնտեվիդեոյում այցելել է «Հայաստան» հրապարակ, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նախագահը ծաղիկներ է դրել նրանց հիշատակին նվիրված խաչքարի մոտ։ ՀՀ նախագահն Ուրուգվայ էր այցելել նաև 2023–ի դեկտեմբերին։ Ուրուգվայն առաջին երկիրն էր, որը 1965 թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ 2024–ին Ուրուգվայի ներկայացուցիչների պալատում միաձայն հավանություն են տվել մի օրինագծի, որի համաձայն՝ Ուրուգվայի բոլոր ռադիոկայանները և հեռուստատեսությունները պետք է ամեն տարի Հայոց ցեղասպանության տարելիցը հիշատակող ուղերձ հեռարձակեն՝ «Այլևս երբեք» կարգախոսով: Հայաստանի և Ուրուգվայի հարաբերություններն էլ ավելի են ակտիվացել, քանի որ Ուրուգվայն այժմ դեսպանություն ունի Հայաստանում, իսկ Հայաստանը դեսպանատուն է բացել Ուրուգվայում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |