Ավինյան․ Մեր հին փոշեկուլ մեքենաները ոնց որ ավելի շատ փոշի են բարձրացնում, քան կլանում

Ավինյան․ Մեր հին փոշեկուլ մեքենաները ոնց որ ավելի շատ փոշի են բարձրացնում, քան կլանում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշել է, որ մայրաքաղաքում գործող հին փոշեկուլ մեքենաները ներկայիս եղանակային պայմաններում այնքան էլ արդյունավետ չեն, քանի որ ջրի օգտագործման հնարավորություն չկա, ինչի հետևանքով փոշին բարձրանում է։

«Մեր հին փոշեկուլ մեքենաներն այս եղանակային պայմաններում կարծես թե այդքան էլ էֆեկտիվ չեն, քանի որ ջուր չեք կարողանում բաց թողնել, փոշին բարձրանում է

Էն օրը, որ ես էլ Մաշտոցի փողոցով իջնում էի. տեսա՝ ոնց որ ավելի շատ փոշի է բարձրացնում այդ մեքենան քան, կլանում»,- ասել է Ավինյանը»,-ասել է Ավինյանը, հայտնում է Panorama.am-ը։

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը պարզաբանել է, որ ջերմաստիճանի անկման հետևանքով համակարգը չի կարող աշխատել ջրով, ինչը փոշու բարձրացման պատճառ է դառնում։

Ավինյանն ասել է, որ հատկապես խիտ երթևեկության պայմաններում նման մեքենաների կիրառումը նպատակահարմար չէ և հետաքրքրվել է, թե երբ կժամանեն նոր մաքրման մեքենաները։

Կատվալյանն ընդգծել է, որ դրանք մայրաքաղաք կհասնեն մարտի վերջին տասնօրյակում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---