Ասրյանը ծանոթացել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայի գործունեությանը![]() 3 մարտի 2025 - 12:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պաշտոնական այցի ընթացքում այցելել է Հունաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա, որտեղ հանդիպել է ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Անաստասիոս Պոլիխրոնոսի հետ։ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել ակադեմիայի տարածքում՝ ծանոթանալով ուսումնական գործընթացի կազմակերպման ձևերին, կրթական ծրագրերին, ուսումնանյութական բազային, ինչպես նաև հանդիպելով այնտեղ սովորող հայ կուրսանտների հետ։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորությամբ այցելել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբ։ Այցի շրջանակում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր։ Երկուստեք բարձր գնահատելով երկու երկրների միջև համագործակցության ներկայիս մակարդակը՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով փորձի փոխանակման վերաբերյալ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |