Աբրահամյան․ Արկադի Ղուկասյանը դատարանում հերքել է Բաքվի պնդումները վարձկանների վերաբերյալ

Աբրահամյան․ Արկադի Ղուկասյանը դատարանում հերքել է Բաքվի պնդումները վարձկանների վերաբերյալ

PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտնել է, որ Բաքվում ընթացող «դատավարության» ընթացքում Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը խոսել է 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի ներգրավվածության մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը եղել է Արցախի անվտանգության երաշխավորը, ինչը, ըստ էության, համարվում է լեգիտիմ։

Նրա խոսքով՝ Արկադի Ղուկասյանը նաև հերքել է Ադրբեջանի մեղադրանքները, թե Արցախում դրսից բերված վարձկաններ են եղել։

«Արկադի Ղուկասյանը նաև անդրադարձել է երկար ժամանակ քաղաքական-տեղեկատվական տիրույթում շրջանառվող` պատերազմը վաղ փուլում կանգնեցնելու քննարկումներին, նշելով, որ ինքն ու Բակո Սահակյանը, պատերազմի ժամանակ գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպել են, որի նպատակը, ըստ էության, Հայաստանի ղեկավարությանը միջնորդավորված հորդորելն էր, որ պետք է ամեն ինչ անել` պատերազմը կանգնեցնելու համար:

Կարծում եմ, որ այս մտադրության հիմքում ռազմի դաշտում` այդ պահին ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն էր, որը, մեծ առումով, համընկնում էր ՀՀ Գլխավոր շտաբի գնահատականների հետ, ինչպես նաև` ՌԴ նախագահի քայլերը, ով համարում էր, որ կարելի էր պատերազմը վաղ փուլում կանգնեցնել և խուսափել մեծ կորուստներից, առաջին հերթին` մարդկային»,–պասվում է գրառման մեջ։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա:

 Ուշագրավ
---