Էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտան բաշխվել է երկու խմբի միջև![]() 3 մարտի 2025 - 13:09 AMT PanARMENIAN.Net - ՊԵԿ-ը հրապարակել է տվյալներ այն մասին, թե ինչպես է իրականացվել էլեկտրամոբիլների ներմուծման մաքսատուրքի արտոնության բաշխումը 2025 թվականին։ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023թ. նոյեմբերի 24-ի N 134 որոշմամբ՝ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 2025 թվականին սահմանվել է 8000 հատ ներմուծման մաքսատուրքի 0% արտոնությամբ ձևակերպելու քվոտա։ Այս քվոտան ՀՀ Կառավարության 2024թ. նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշմամբ բաշխվել է հետևյալ սկզբունքով. 3000 հատից ոչ ավելի էլեկտրական մեքենաներ կարող են ներմուծվել անմիջապես ավտոարտադրողների հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրերի շրջանակում գործող ներմուծողների կողմից։ 5000 հատից ոչ ավելի էլեկտրամոբիլներ նախատեսված են այն ներմուծողների (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) համար, որոնք չեն մտնում առաջին խմբի մեջ։ Կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թ. մարտի 2-ը ներառյալ մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպվել է.
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |