«Ազատության» հրապարակում հացադուլի 3-րդ օրն է՝ հաջակցություն Բաքվում պահվող գերիների![]() 3 մարտի 2025 - 13:24 AMT PanARMENIAN.Net - «Ազատության» հրապարակում արդեն երրորդ օրն է՝ հացադուլ են հայտարարել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, նաև Վարդան Ավագյանը և Վարազդատ Ալավերդյանը: Նրանց խնդրանքն է Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանին՝ դուրս գալ հացադուլից՝ պայքարը շարունակելու նպատակով։ Թե ինչպես իրենց ձայնը կհասնի Վարդանյանին, դեռևս հացադուլավորները պատկերացում չունեն, հայտնում է Aysor.am-ը։ «Սրանով նաև մենք փորձում ենք ուշադրություն հրավիրել անարդարության վրա, մեր աջակցությունը հայտնեl մեր բոլոր գերիներին»,-ասել է Վարազդատ Ալավերդյանը։ Նրա խոսքով՝ հացադուլն անժամկետ է և կախված կլինի արձագանքից։ Նա ընդգծել է, որ համայն հայությունը պետք է միանա իրենց պայքարին և բարձրացնի բողոքի ձայնը։ Բժիշկները երկու անգամ այցելել են հացադուլավորներին։ Առաջին այցելությունը տեղի է ունեցել հենց հացադուլավորների խնդրանքով, քանի որ վրանի հետ կապված կար ցրտահարվելու վտանգ։ Տեղեկացվել է, որ ոստիկանները սկզբում թույլ չեն տվել փակել վրանի կողմերը, սակայն հետագայում խնդիրը կարգավորվել է, հայտնում է «Առավոտը»։ Բժիշկները հետազոտել են հացադուլավորներին և խորհուրդ տվել դադարեցնել ակցիան, քանի որ նրանց օրգանիզմը սկսել է հյուծվել։ Սակայն հացադուլավորները միանշանակ մերժել են այս առաջարկը՝ նշելով, որ գիտակցաբար են դիմել այս քայլին՝ պատրաստ լինելով հնարավոր հետևանքներին։ Նրանց փոխանցմամբ՝ Մանե Թանդիլյանին և նրա երկու համախոհներին մարտի 2–ի կեսօրի դրությամբ ոչ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ոչ արտաքին գործերի նախարարությունից, ոչ էլ պետական կառույցներից որևէ մեկը չի այցելել։ Հացադուլավորները նաև զարմանք են հայտնել, որ Բաքվում մարդու իրավունքների կոպիտ խախտումների և դրանց դեմ պայքարի այս ծայրահեղ ձևին ոչ մի արձագանք չեն տվել Հայաստանում հավատարմագրված ԵՄ-ի և ՄԱԿ-ի գրասենյակները, ինչպես նաև ժողովրդավարական արժեքներ կրող երկրների դեսպանատները և միջազգային մարդասիրական կազմակերպությունները։ Միևնույն ժամանակ, հացադուլավորներին աջակցություն են ցուցաբերում քաղաքացիները, հասարակական ու քաղաքական գործիչները, ինչը, նրանց խոսքով, վկայում է, որ այս պայքարը կուսակցական սահմաններից վեր է, և հայ ժողովուրդը մերժում է ստեղծված իրավիճակը՝ իր համախմբվածությամբ պատասխանատվություն ստանձնելով հայրենակիցների նկատմամբ։ Ռուբեն Վարդանյանը հացադուլի մեջ է արդեն 15 օր։ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա: Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարները վկայում են մարմնի տեսանելի հատվածներում առկա վնասվածքների մասին։ Արդեն մեկ շաբվաթ է Վարդանյանը հացադուլի մեջ է։ Վերջին դատական նիստում Վարդանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, իսկ դատական նիստի ընթացքում արված լուսանկարներում տեսանելի էին նրա դեմքին առկա վնասվածքները։ Չնայած դրան՝ դատարանը ստիպել է նրան մասնակցել նիստին։ Վարդանյանի միջազգային փաստաբանը նախօրեին մանրամասներ էր ներկայացրել նրա առողջական վիճակի մասին՝ նշելով, որ կյանքին լուրջ վտանգ է սպառնում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |