Փոխվում են մետրոյի շարժասանդուղքները․ 2 կայարանի համար 335 մլն դրամ է ծախսվել

Փոխվում են մետրոյի շարժասանդուղքները․ 2 կայարանի համար 335 մլն դրամ է ծախսվել

PanARMENIAN.Net - Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման և ուղևորների երթևեկությունն առավել հարմարավետ դարձնելու նկատառումով։ Գործարկումից ի վեր 1-ին անգամ փոխվում են նաև շարժասանդուղքները, հայտնում է քաղաքապետարանը։

«Սասունցի Դավիթ» կայարանում կփոխարինվի երեք շարժասանդուղք, որից մեկն արդեն տեղադրված է: Ծրագրի ընդհանուր արժեքը 115 մլն դրամ է:

«Գործարանային» կայարանում արդեն ծախսվել է մոտ 220 մլն դրամ:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ դա բավականին ծախսատար գործընթաց է։

«Սա էլ է շատ ծախսատար գործընթաց։ Էսքան շարժասանդուղքի փոխարինման գումարով վստահաբար բավականին մեծ քանակի ավտոբուս կկարողանայինք ձեռք բերել»,– ասել է Ավինյանը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---