Փոխնախարար․ Գերիների հարցն ԱԳՆ օրակարգում է, բայց քայլերը գոհացուցիչ չեն![]() 3 մարտի 2025 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Բաքվում պահվող հայ գերիների հարցը ՀՀ արտաքին գործերի նախարարության օրակարգում է, սակայն իրականացվող կոնկրետ քայլերը գոհացուցիչ չեն։ Այդ մասին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին։ Պատգամավորը հետաքրքրվել է, թե արդյոք ԵՄ-ի հետ աշխատանքների ընթացքում կամ այլ դիվանագիտական խողովակներով ԱԳՆ-ն բարձրացրել է Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը, հայտնում է Sputnik Արմենիան։ «Տեղի ունեցող այս դատավարությունների ֆոնին ԵՄ-ն ի՞նչ կոնկրետ քայլեր կարող է ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական իշխանությունները վերադառնան միջազգայնորեն ճանաչված պարտավորությունների կատարմանը»,– հարցրել է Գևորգյանը։ Ի պատասխան՝ Հովհաննիսյանը նշել է, որ ԱԳՆ-ն ոչ միայն վերջին շրջանում, այլ միշտ պահել է այս հարցը օրակարգում՝ ԵՄ-ի հետ բոլոր հանդիպումների և շփումների ընթացքում։ «Կոնկրետ գործողությունները, քայլերը, ասել, որ մեզ համար գոհացուցիչ են՝ ոչ, բայց պետք է շարունակել աշխատանքը։ Ինչպես գիտեք, դիվանագիտությունն ունի փակ և կուլիսային գործընթացներ, այդ առումով թե՛ Բրյուսելի, թե՛ անդամ երկրների հետ շարունակվում են աշխատանքները»,– ասել է փոխնախարարը։ Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատավարությունը։ Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք։ Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Չնայած նրա խնդրանքին՝ մյուսների գործի հետ միավորելու վերաբերյալ, դատարանը որոշել է 422 հատորից 400-ը դիտարկել առանձին։ Փետրվարի 26-ին հայտնի է դարձել, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, քանի որ փետրվարի 19-ից նա հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |