Վարդան Ղուկասյանի աջակիցներն ԱՄՆ դեսպանատան մոտ պահանջել են չարտահանձնել նրան

Վարդան Ղուկասյանի աջակիցներն ԱՄՆ դեսպանատան մոտ պահանջել են չարտահանձնել նրան

PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպանատան առջև տեղի է ունեցել բողոքի ակցիա, որտեղ ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի կուսակիցներն ու աջակիցները պահանջել են չարտահանձնել նրան։

Նրանք վանկարկել են «Ազատություն, ազատություն», հայտնում է Aysor.am-ը։

«Մեր նպատակն է դեսպանատանը ներկայացնել իրավիճակը և բարձրաձայնել նրա արտահանձնման անթույլատրելիության մասին, քանի որ դա կարող է սպառնալ նրա կյանքին։ Մեր գործողությունն ուղղված է բացառապես իրազեկմանը»,- նշված է կուսակցության ֆեյսբուքյան էջում։

ԴՕԿ կուսակցության ղեկավար, նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտարարել է, որ իր վստահորդը ոչ կալանավորված է, ոչ էլ ձերբակալված, սակայն հնարավոր է, որ որոշակի սահմանափակումներ ունենա ազատության հարցում

Հայաստանում ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի և բռնության հրապարակային կոչերի համար, սակայն նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---