Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 401 վարորդ տուգանվել է ձմեռային անվադողեր չունենալու համար

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 401 վարորդ տուգանվել է ձմեռային անվադողեր չունենալու համար

PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ՝ ձմեռային անվադողերով երթևեկելը դարձել է պարտադիր պայման, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի դեկտեմբերի 10-ից: Այս փոփոխության նպատակն է բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ ապահովելով, որ բոլոր տրանսպորտային միջոցները հարմարեցված լինեն ձմեռային պայմաններին:

Ոստիկանության տրամադրած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը պարեկային ծառայության համապատասխան ստորաբաժանումները կազմել են 401 վարչական իրավախախտման արձանագրություն՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների կամ պայմանների առկայության հիմքով, մասնավորապես՝ ձմեռային անվադողեր չունենալու համար, հայտնում է Aysor.am-ը։

Այս խախտումների հիման վրա կայացվել են համապատասխան որոշումներ:

Ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների վիճակագրության վերաբերյալ ոստիկանությունը նշել է, որ վթարները կարող են առաջանալ տարբեր երթևեկության կանոնների խախտման հետևանքով, սակայն առանձին հաշվառում այն դեպքերի, երբ վթարի հիմնական գործոնը եղել է ձմեռային անվադողերի բացակայությունը, չի իրականացվում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---