3 մարտի 2025 - 18:53 AMT
ԱԳ նախարարի խորհրդականը հանդիպել է ԱՄՆ Ջորջթաունի համալսարանի ուսանողներին

Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդական Վահան Հունանյանը հանդիպել է ԱՄՆ Ջորջթաունի համալսարանի ուսանողներին, ովքեր այցով Հայաստանում են եղել, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի խորհրդականը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Կառավարության խաղաղության տեսլականը, ինչպես նաև Հայաստանի շուրջ զարգացող տարածաշրջանային գործընթացներն ու իրադարձությունները։

Քննարկվել է նաև Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության բազմաշերտ օրակարգը։

Վահան Հունանյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված մի շարք հարցերի։