Բաքուն պատասխանել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարին![]() 4 մարտի 2025 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն արձագանքելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկին, որը հայտարարել է, որ Ադրբեջանում կամայականորեն պահվող հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Հաջիզադեն հայտարարել է, թե խաղաղության ջանքերի գնահատումը «չպետք է մթագնի ամբողջական պատկերը», հայտնում է Trend-ը։ Գերիներին խոշտանգումների ենթարկող երկրի ներկայացուցիչը խոսել է «արդար դատավարության» և «օրենքի գերակայության» մասին։ «Արդար դատավարությունը, որը համապատասխանում է միջազգային իրավական չափանիշներին, վճռորոշ նշանակություն ունի ճշմարտության բացահայտման, զոհերի նկատմամբ արդարության հաստատման և օրենքի գերակայության ապահովման համար։ Միայն ճշմարտության և վերքերի բուժման շնորհիվ խաղաղությունն ու հաշտեցումը կհաղթահարեն անպատժելիությունը», – ասել է Հաջիզադեն։ Մարտի 3-ին Ժնևում ընթացող Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի ընթացքում ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը իր համապարփակ զեկույցում հատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց, այդ թվում՝ հայերի խնդրին։ «Նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատավարության նրանց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն»,- ընդգծել է նա։ Տյուրկն իր զեկույցում նշել է նաև, որ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին՝ հույս հայտնելով, որ դրանք «կհանգեցնեն ճշմարտության բացահայտման, ապաքինման և հաշտեցման գործընթացին», որին հանձնակատարը պատրաստ է իր աջակցությունը բերել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |