Հայաստանում փետրվարի 20-27-ն ընկած ժամանակահատվածում 41 քաղաքացի վնասվածք է ստացել ձյան պատճառով։ Այդ մասին տեղեկացրել են առողջապահության նախարարությունից, հայտնում է Factor.am-ը։
Ավելի վաղ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել էր, որ առատ ձյան հետևանքով մեծացել է ընկնելու և վնասվածքներ ստանալու հավանականությունը, ուստի բուժման ծախսերը կփոխհատուցվեն պետպատվերի միջոցով։
Նախարարությունից փոխանցել են, որ քաղաքացիների բուժման ծախսերի համար տրամադրվել է 6․5 մլն դրամ։