Բաքուն փակում է ԿԽՄԿ ներկայացուցչությունը երկրում![]() 5 մարտի 2025 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի կառավարությունը մտադիր է փակել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղի ներկայացուցչությունը։ Այդ մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հասարակայնության հետ կապերի մասնագետ Օրելի Լաշանը: «Ադրբեջանի կառավարությունը մեզ տեղեկացրել է, որ նախատեսում է փակել Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի ներկայացուցչությունն Ադրբեջանում»,–ասել է նա, հայտնում է APA-ն։ Նա նշել է, որ իշխանությունների հետ շփումները շարունակվում են։ «Սա մեր ոչ հրապարակային և երկկողմանի երկխոսության մի մասն է»,–ասել է նա։ Կառավարությունում ընդգծել են, որ այս քայլերը չեն նշանակում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության դադարեցում` Ադրբեջանը կշարունակի համագործակցել նրանց տարածաշրջանային և կենտրոնական գրասենյակների հետ։ Մինչդեռ, ԿԽՄԿ-ն միակ միջազգային կազմակերպությունն է, որը հասանելիություն ունի Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին: Ամեն ամիս ԿԽՄԿ աշխատակիցներն այցելում են գերիներին, շփվում նրանց հետ և հնարավորություն տալիս կապ հաստատել ընտանիքների հետ։ Ադրբեջանում նախատեսվում է նաև մի քանի ՄԱԿ-ի գրասենյակների փակումը։ Պաշտոնական Բաքուն առաջարկել է դադարեցնել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA), Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի (UNHCR) և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) գործունեությունը երկրում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |