Պետությանն են վերադարձվել Ծաղկաձորի 432 մլն դրամ արժողությամբ հողամասերը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյան։
«#հատիկառհատիկ Դատարանի վճռով Ծաղկաձորի Մ. Մկրտչյան փողոցի 32/1 հասցեում գտնվող 26 հազար 700 քմ մակերեսով և նույն փողոցի 36/1 հասցեում գտնվող 26 հազար 400 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 432 միլիոն դրամ։»,–ասվում է գրառման մեջ։