Փոխվարչապետը՝ օդի աղտոտվածության մասին. Ծայրահեղ ոչ մի խնդիր չկա

Փոխվարչապետը՝ օդի աղտոտվածության մասին. Ծայրահեղ ոչ մի խնդիր չկա

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանում, հատկապես Երևանում, օդի աղտոտվածության վերաբերյալ տվյալների ստացման համար անհրաժեշտ սենսորների քանակը ներկայումս բավարար չէ, ինչը կարող է հանգեցնել ոչ ամբողջական կամ չափազանցված պատկերացման։

Ըստ փոխվարչապետի, գնահատականները վկայում են այն մասին, որ կան լոկալ խնդիրներ և օդի աղտոտվածություն լոկալ վայրերում, բայց մեծ պատկերն աժիոտաժի հետ բացարձակ կապ չունի, հայտնում է 1lurer.am-ը։

«Եթե նայենք մեծ պատկերով՝ միջինացված ինչ է, ծայրահեղ ոչ մի խնդիր չկա»,- ասել է նա։

Փոխվարչապետը հորդորել է քաղաքացիներին հանգիստ լինել, որովհետև մեծ պատկերում այս պահին անհանգստացնող որևէ բան չկա:

«Այսինքն՝ աժիոտաժի հիմնական պատճառն ի՞նչն է, որ հենց շինարարական օբյեկտներում կամ հենց այն վայրերում, որտեղ, իրոք, այդ խնդիրը սուր է, տեղադրված են սենսորներ, որոնց տված ինֆորմացիայի միջինացումն իրոք տալիս է շատ պրոբլեմատիկ պատկեր։

Բայց, անկեղծ ասած, այդքան էլ այդպես չէ, ինչքան որ մենք հրապարակային տեսնում ենք գնահատականներ, որովհետև, ըստ գործող ստանդարտի, որպեսզի միջինացված պատկերի միջինացված գնահատական լինի, այդ սենսորներից պիտի դրված լինի նաև այն վայրերում, որտեղ չկա շինարարություն կամ որևէ վնասակար գործունեություն։

Այդ իմաստով երկու խնդիր ենք հիմա լուծելու. մեկը տեսչական մարմինների գործառույթի լավարկումն է, որպեսզի, իրոք, գործառույթը նպատակին հասցվի, և երկրորդը, այնուամենայնիվ, տեխնիկական հագեցվածության խնդիր կա, որը նույնպես պիտի լուծվի ու ճիշտ քարտեզով, որպեսզի միջինացված պատկերը ճիշտ լինի, և գնահատականները ճիշտ տրվեն»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ ներկայիս գնահատականները ցույց են տալիս, որ օդի աղտոտվածության որոշ խնդիրներ առկա են կոնկրետ վայրերում, սակայն դրանք չեն արտացոլում ընդհանուր պատկերը, որը մտահոգվելու տեղիք չի տալիս։

«Եթե նայենք մեծ պատկերով՝ միջինացված ինչ է, ծայրահեղ ոչ մի խնդիր չկա»,- նշել է փոխվարչապետը՝ կոչ անելով քաղաքացիներին չանհանգստանալ, քանի որ ընդհանուր իրավիճակը չի հանդիսանում լուրջ սպառնալիք։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---