Գարնանային հատուկ առաջարկ OVIO-ից. Ընկերությունը մինչև 50,000 դրամ կնվիրի բաժանորդներին![]() 6 մարտի 2025 - 16:37 AMT PanARMENIAN.Net - OVIO-ն գործարկել է նոր, նախադեպը չունեցող հատուկ առաջարկ։ Մարտի 6-ից սկսած՝ ընկերության ինտերնետի և հեռուստատեսության ծառայություններին միանալու դեպքում բաժանորդները կստանան նվեր՝ մինչև 50,000 դրամի չափով համալրում իրենց բաժանորդային հաշվին։ Հատուկ առաջարկը նախատեսված է բոլոր նոր բաժանորդների համար, ովքեր կմիանան «All in» կամ «Wi-fly» սակագնային փաթեթներից մեկին տարեկան բաժանորդագրությամբ: Գործում են տարբեր չափի գումարային նվերներ՝ կախված ընտրված սակագնային փաթեթից: «Մենք մշտապես ձգտում ենք մատուցվող ծառայություններն էլ ավելի բարելավել՝ ապահովելով որակ և հարմարավետություն մեր բաժանորդների համար և հասանելի դարձնելով տան համար նախատեսված բոլոր թվային ծառայությունները մեկ միասնական փաթեթի միջոցով։ Այժմ սիրով ներկայացնում ենք մեր նոր հատուկ առաջարկը, որի շրջանակում բաժանորդագրվողներին կնվիրենք մինչև 50,000 դրամ՝ էլ ավելի հասանելի դարձնելով OVIO-ի ծառայությունները»,- նշել է OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: Նոր առաջարկի մեկնարկով ընկերությունն էլ ավելի հասանելի է դարձնում մինչև 800 մբ/վ արագությամբ գերարագ ինտերնետի, ինչպես նաև սմարթ հեռուստատեսության ծառայությունները: Մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |