7 մարտի 2025 - 12:47 AMT
Արշակյանն առաջարկում է ծխախոտի վաճառքը թույլատրել միայն 21 տարեկանից

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն առաջարկում է ծխախոտի վաճառքը թույլատրել միայն 21 տարեկանից: Նա այդ մասին ասել է ֆեյսբուքյան իր էջում հրապարակած կարճ տեսանյութում։

«Խնդրում եմ ձեր կարծիքը ծխախոտի վաճառքի տարիքը 18-ի փոխարեն 21 տարեկան դարձնելու իմ առաջարկի մասին։

Հայկական բանակում, համալսարաններում, կրթօջախներում ծխախոտի օգտագործման բացառումը երիտասարդության և հասարակության մտավոր ու ֆիզիկական առողջ զարգացման գրավականներից է։

Խնդրում եմ անպայման գրել Ձեր կարծիքն այս հարցի վերաբերյալ, որն ազդեցություն կունենա հարցի հետագա քննարկումների ընթացքում»,–ասվում է գրառման մեջ։