Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռն ԱԹՍ-ների գրnhի պատճառով վայրէջք է կատարել Սամարայում![]() 11 մարտի 2025 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Մարտի 11–ի առավոտյան Սամարայի «Կուրումոչ» միջազգային օդանավակայանն ընդունել է Մոսկվայի ուղղությամբ ուղևորվող 11 չվերթ, այդ թվում՝ Երևանից։ Այդ մասին հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը՝, հայտնում է Interfax-ը։ Մարտի 11-ի առավոտյան Մոսկվայի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել է ինքնաթիռների ընդունումն ու թռիչքը՝ անվտանգության նկատառումներով։ ԱԹՍ–ների զանգվածային գրոհի հետևանքով 2 մարդ է մահացել, 18–ը՝ վնասվածքներ է ստացել։ «Մարտի 11-ին Հուրգադայից, Դուբայից, Մագնիտոգորսկից, Բիշքեկից, Կարշիից, Թերմեզից, Բուխարայից, Երևանից, Տյումենից և Կեմերովոյից Սամարայի այլընտրանքային օդանավակայան են ժամանել Մոսկվայի 10 չվերթ։ Ավիաընկերության ներկայացուցիչներն աշխատում են ուղևորների հետ»,- նշել է օդանավակայանի ներկայացուցիչը։ Կազանի օդանավակայանն 8 չվերթ է ընդունել՝ Երևանից, Բաքվից, Օշից, Կուլյաբից, Նովոկուզնեցկից և Օմսկից, որոնք պետք է վայրէջք կատարեին Մոսկվայում։ Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակման պատճառով բազմաթիվ հետաձգված չվերթեր կան։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |