Միրզոյանը Նյու Դելիում քննարկել է հայ-հնդկական համագործակցության զարգացման ուղիները![]() 11 մարտի 2025 - 14:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Դելիում Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ առանձնազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը ձգտում է խորացնել տնտեսական, առևտրային, տեխնոլոգիական և մշակութային կապերը Հնդկաստանի հետ։ Միրզոյանն իր խոսքում ընդգծել է, որ վերջին շրջանում հաճախակի դարձած փոխայցերն ու միջազգային հարթակներում համագործակցությունը վկայում են երկու երկրների միջև ակտիվ քաղաքական երկխոսության մասին։ «Պետք է պահպանենք մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի այցելությունների այս դինամիկան։ Մենք ցանկանում ենք կառուցել ավելի ամուր տնտեսական, առևտրային, տեխնոլոգիական և մշակութային կապեր Հնդկաստանի հետ, որպեսզի մեր երկու ժողովուրդներն էլ օգտվեն այս հարաբերություններից առաջիկա տասնամյակներում և դարերում»,- ասել է Միրզոյանը։ ՀՀ ԱԳ նախարարը հավելել է, որ երկկողմ հարաբերություններում կարևոր դեր ունեն արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերաբար անցկացվող քաղաքական խորհրդակցությունները, ինչպես նաև Միջկառավարական հանձնաժողովի կանոնավոր նիստերը։ Առանձնազրույցի ընթացքում Միրզոյանն ու Ջայշանկարը քննարկել են երկկողմ համագործակցության կարևորագույն հարցեր, ինչպես նաև անդրադարձել են տարածաշրջանային ու գլոբալ զարգացումներին։ Միրզոյանը նշել է, որ վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները զգալիորեն զարգացել են, և այս գործընթացում մեծ դեր է ունեցել Ջայշանկարի անձնական ջանքերն ու ներդրումը։ Միրզոյանը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում ունեցած ելույթի ընթացքում խոսել էր Ադրբեջանում կամայականորեն կալանավորված «23 հայի նկատմամբ բեմադրված դատավարությունների մասին», որոնք տեղի են ունենում՝ անտեսելով մարդու իրավունքների չափանիշները և պատշաճ դատական գործընթացը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |