Բաքուն հրապարակել է Վարդանյանի դեմ ԼՂ–ում իբր ապրող ոմն հայի հակասական ցուցմունքը![]() 11 մարտի 2025 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է շինծու գործով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը, որն արդեն 22 օր է հացադուլի մեջ է՝ այդպիսով բողոքելով այդ դատական ֆարսի դեմ։ Հրապարակված լուսանկարում նա շատ հյուծված տեսք ունի։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Վարդանյանի դեմ Ղարաբաղում ապրող ոմն հայ է ցուցմունք տվել, ընդ որում նրա ոչ անունը, ոչ ազգանունը չի նշվում, իսկ խոսքերը հակասում են իրար։ Ղարաբաղում բնակվող վկան հայտնել է, որ Ռուբեն Վարդանյանը ժամանել է Ղարաբաղ 44-օրյա պատերազմի ավարտից որոշ ժամանակ անց, գրում է Minval.az-ը։ «Չգիտեմ՝ նա եկել էր Ռուսաստանից, թե ինչ-որ այլ տեղից», — նշել է նա։ Նշվում է, թե վկայի խոսքով՝ Վարդանյանը «ֆինանսավորել է 45-50 տարեկան անձանցից կազմված զինված խմբերի ստեղծումը և ներգրավել նրանց Ադրբեջանի դեմ մարտական գործողությունների մեջ։ Խոսելով 45–50 տարեկաններին ներգրավելու մասին՝ վկան միևնույն ժամանակ ասում է, թե «շատ երիտասարդներ անդամագրվեցին»։ «Շատ երիտասարդներ միացան այդ խմբավորումներին։ Ինձ հետաքրքիր էր, թե ինչու աշխարհում հայտնի գործարար և օլիգարխ Ռուբեն Վարդանյանը, — չեմ ասում, որ նա իմ թշնամին է, — թողեց իր բիզնեսը և եկավ Ղարաբաղ»,–ասել է նա, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի։ Այնուհետև դատարանում ընթերցվել են «վկայի» նախաքննության ընթացքում Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունում տված սկզբնական ցուցմունքները։ Վկան հաստատել է իր նախկին ցուցմունքները։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով շինծու գործով ներկայումս պահվում է Բաքվի բանտում, ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է հղել՝ շեշտելով, որ իր կյանքում արել է այն, ինչ համարել է բարոյապես ճիշտ, և որ ամենադժվար պահերին էլ չի դավաճանել իր սկզբունքներին։ «Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է»,–ասել է նա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |