11 մարտի 2025 - 17:25 AMT
Վիճակահանությամբ որոշվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ին անցկացված նիստի ընթացքում վիճակահանությամբ որոշել է մարտի 30-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների հերթական համարները։

Վիճակահանությունը կատարվել է յուրաքանչյուր համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջև առանձին՝ սկզբում Փարաքար համայնքի համար, որտեղ առաջադրված կուսակցությունների և դաշինքների թիվը ամենափոքրն է։

Այն կուսակցությունը կամ դաշինքը, որը մասնակցել է Փարաքար համայնքի վիճակահանությանը, այլևս չի ներգրավվել Գյումրի համայնքի համար անցկացված վիճակահանության մեջ, և նրանց ստացած համարը չի կիրառվել Գյումրիի դեպքում։

Վիճակահանության արդյունքում Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը ստացել են հետևյալ հերթական համարները․

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 1
  • «Միասնություն» կուսակցությունների դաշինք – 2
  • «Ազգային առաջընթաց» կուսակցություն – 3
  • «Կայունություն» կուսակցություն – 4

Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները ստացել են հետևյալ համարները․

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 1
  • Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 2
  • «Ապրելու երկիր» կուսակցություն – 3
  • «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 4
  • «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցություն – 5
  • «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 6
  • «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն – 7
  • «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք – 8
  • «Իմ հզոր համայնք» – 9